ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը
25.01.2021 | 14:20

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարում։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն նախ կոչ արեց ձևավորել գործընկերային, համագործակցային մթնոլորտ և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։

«Գործընկերային, համագործակցային մթնոլորում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», - ասաց Խաչատրյանը։ Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկում։ Խաչատրյանը նշեց, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։ Հանձնաժողովը բաղկացած է12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։ Հանձնաժողովը կուսումնասիրի COVID 19-ի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Դիտվել է՝ 5904

Մեկնաբանություններ